ԵՀ–ն հունիսի 22-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ կոչ կհղի ԵՄ–ին

Եվրամիության դրոշներ
Եվրահանձնաժողովն առաջարկել է Եվրամիության թեկնածուների կարգավիճակ տալ Ուկրաինային և Մոլդովային:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Եվրոպական խորհրդարանի պատգամավորները ԵՄ առաջնորդներին ուղղված դիմում կպատրաստեն Ուկրաինային, Մոլդովային և Վրաստանին Եվրամիության թեկնածուների կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ: Դա հետևում է Եվրախորհրդարանի օրակարգից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Հունիսի 22-ին` օրվա երկրորդ կեսին, եվրապատգամավորները կհայտնեն, թե ինչ ակնկալիք ունեն հունիսի 23-24-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովից, կքննարկեն Ուկրաինային, Մոլդովային և Վրաստանին Եվրամիության թեկնածուների կարգավիճակ տալու հարցը: Հունիսի 23-ին քվեարկության կդրվի այդ հարցի վերաբերյալ բանաձևը»,- նշված է Եվրախորհրդարանի օրակարգում։
Հիշեցնենք՝ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 28-ին է ստորագրել Եվրամիություն մտնելու՝ Ուկրաինայի հայտը։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ապրիլին Կիև կատարած այցի ժամանակ ԵՄ մտնելու բանակցությունները սկսելու վերաբերյալ հարցաշար է հանձնել Զելենսկուն։ Նա ընդգծել է, որ այդ փաստաթուղթը հիմք է առաջիկա ամիսների քննարկումների համար։
Ուկրաինան ու Մոլդովան Եվրամիության «մուտքի» մոտ են. Վրաստանին մերժել են