Դա քարտեզ չէ, սիրտ է. ԵՄ դեսպանը` աղմուկ բարձրացրած պայուսակի մասին

Հայաստանում ԵՄ դեսպանը պատասխանել է առանց Արցախի Հայաստանի քարտեզով տպված պայուսակի մասին քննադատությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի - Sputnik. Պայուսակն ինձ նվեր են տվել: Դա սիրտ է, ոչ թե քարտեզ։ Այսպես է Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը պատասխանել առանց Արցախի Հայաստանի քարտեզով տպված պայուսակի մասին աղմուկին:
«Շատ ցավալի է, որ դուք վիրավորում եք մի մեղրեցի ջերմասիրտ, համարձակ ու հոգատար կնոջ, որը շատ բան է անում տեղի ժողովրդի համար, և այդ պայուսակը տվեց ինձ որպես նվեր: Դա սիրտ է, ոչ թե` քարտեզ»,- գրել է նա` պատասխանելով թվիթերյան հայկական էջի քննադատությանը:
Մեղրեցի կին ասելով` դեսպանը նկատի է ունեցել հայտնի լուսանկարում իր կողքին կանգնած կնոջը:
Նշենք, որ թվիթերյան էջը գրել էր, որ դեսպանը գնացել է Մեղրի ու ցուցադրել մի պայուսակ, որտեղ Հայաստանն առանց Արցախի է ներկայացված: Դեսպանի պատասխանի տակ այժմ օգտատերերը շարունակում են քննադատող գրություններ թողնել: