Բորիս Ջոնսոնը Վլադիմիր Զելենսկուն գիրք է նվիրել

Բորիս Ջոնսոնն ու Վլադիմիր Զելենսկին
Մեծ Բրիտանիայի վարչապետը ստորագրել է և գիրքը փոխանցել Ուկրաինայի նախագահին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Կիև ժամանելուց հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Եղիսաբեթ 2-րդ թագուհու մասին գիրք է նվիրել։ Տեղեկությունը հայտնում է «Sky News» հեռուստաալիքը։
Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը նվիրել է «Մեր ժամանակի թագուհին. Եղիսաբեթ 2-րդի կյանքը» խորագրով գիրքը, որը լույս է տեսել բրիտանական միապետի կառավարման հոբելյանի առթիվ:
Ջոնսոնը ստորագրել է գիրքը և հանձնել Զելենսկուն։
Մեծ Բրիտանիայի վարչապետ չհայտարարված այցով այսօր ժամանել է Կիև։ Նա ասել է, որ հանդիպմանը կողմերը քննարկել են, թե ինչպես Մեծ Բրիտանիան կարող է առանցքային դեր խաղալ Ուկրաինայից հացահատիկի մատակարարումների ապաշրջափակման գործում: Բացի այդ, նա առաջարկել է չորս ամիսը մեկ մինչև 10 000 ուկրաինացի զինվորականի պատրաստել։
Բացառել չի կարելի. Պեսկովը՝ Ուկրաինայի հետ բանակցությունների վերսկսման մասին