Բացառել չի կարելի. Պեսկովը՝ Ուկրաինայի հետ բանակցությունների վերսկսման մասին

Դմիտրի Պեսկով
Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ռուս-ուկրաինական բանակցությունների վերսկսման հավանականության հարցը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները երբեք չի կարելի բացառել։ ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Բայց տեղաշարժ առաջվա պես չկա»,- ընդգծել է Պեսկովը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք որևէ շարժ կա բանակցային գործընթացում, և հնարավոր է արդյոք բանակցությունների վերսկսումը։

Ավելի վաղ ԶԼՄ-ները, հղում անելով Պետդումայի միջազգային հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկիին, որը մասնակցում էր Ուկրաինայի հետ բանակցություններին, հաղորդել էին, որ երկխոսությունն առաջիկայում կարող է վերսկսվել:
Հիշեցնենք` ռուս-ուկրաինական բանակցությունները մեկնարկեցին փետրվարի 28-ին։ Մոսկվայի պատվիրակությունը գլխավորում էր ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Բելառուսում անցկացված մի քանի հանդիպումից հետոկողմերը շփումը շարունակեցին տեսակապով:
Ինչո՞ւ ռուս-ուկրաինական բանակցություններում Թուրքիայից բացի այլ միջնորդ չի հայտնվում
Մարտի 29-ին բանակցություններ կազմակերպվեցին Ստամբուլում։ Ապրիլի 12-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողներին ասաց, որ Կիևը, հրաժարվելով Թուրքիայի հետ բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածություններից, այդ գործընթացը փակուղի է մտցրել։
Պետք է նախ վերականգնել բանակցողների աշխատանքը. Լավրովը` Պուտին–Զելենսկի հանդիպման մասին