Արևմուտքն ուզում է Եվրասիան վերածել խամաճիկային և միմյանց դեմ պայքարող երկրների. Պատրուշև

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը Երևանում մի շարք հայտարարություններ է արել ՆԱՏՕ-ի ընդլայնման և ագրեսիվ քաղաքականության վերաբերյալ, որը, նրա խոսքով, դարձել է մեկ երկրի՝ ԱՄՆ-ի ազդեցության գործիք:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի - Sputnik. Արևմուտքն իր նպատակն է համարում Եվրասիան խամաճիկային և միմյանց դեմ պայքարող պետություններից բաղկացած տարածքի վերածելը։ Այս մասին Երևանում կայացած ՀԱՊԿ գործընկերների հետ հանդիպմանը հայտարարեց ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։
ՆԱՏՕ-ի թեմային անդրադառնալով` Պատրուշևն ընդգծեց, որ Հյուսիսատլանտյան դաշինքն այսօր ծառայում է որպես մեկ կոնկրետ երկրի (նկատի ունի ԱՄՆ-ն,- խմբ.) արտաքին քաղաքականության գործիք: Նրա խոսքով՝ դա արվում է շատ ագրեսիվ և խորացնում է անվտանգության ոլորտում առանց այդ էլ բարդ միջազգային իրադրությունը:
«Կատարյալ փոթորիկ համաշխարհային տնտեսության մեջ». Պեսկովը խոսել է Արևմուտքի սխալների մասին
Ընդ որում` Պատրուշևը նաև հավելեց, որ Հյուսիսատլանտյան դաշինքն Արևելյան Եվրոպան ընկալում է որպես ռազմական գործողությունների առավել հավանական թատերաբեմ, ինչը հաստատվում է ՆԱՏՕ-ի զորավարժություններով։
ՌԴ ԱԽ քարտուղարը պարզաբանեց, որ այդ մասին վկայում են մայիսին եվրոպական 19 պետություններում անցկացված «Եվրոպայի պաշտպան-2022» զորավարժությունները, որոնց մասնակցել է շուրջ 18 հազար մարդ:
Նա ընդգծեց` դաշինքի ռազմական ենթակառուցվածքը ընդհուպ մոտեցել է Ռուսաստանի և Բելառուսի սահմաններին, և ՆԱՏՕ-ն շարունակում է մեծացնել իր ներկայությունն այդ տարածքում։
Ռուսաստանը նոր աշխարհ է կառուցում․ հնի ոչնչացումն Արևմուտքն ինքն է ապահովում
Պատրուշևն արձանագրեց, որ Արևելաեվրոպական տարածաշրջանում էականորեն վատթարացել է հավաքական անվտանգության իրավիճակը։
Ըստ Պատրուշևի` արդյունքում ՀԱՊԿ-ի արևմտյան թևում աճում է ռազմական ներկայությունը, արագացված տեմպերով արդիականացվում է ռազմական ենթակառուցվածքը, ընթանում են դաշինքի բազմաթիվ զորավարժություններ: