Արամ Թանանյանն ազատվեց ՌԴ–ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից

Որոշման նախագիծը ներկայացվել է ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի առաջարկով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի - Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում է ընդունվել Արամ Թանանյանին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից ազատելու մասին։
Որոշումն ընդունվել է առանց զեկուցման ու քննարկման։ Թե ինչն է որոշման պատճառը, հայտնի չէ։
Հայտնի է միայն, որ որոշման նախագիծը ներկայացվել է ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի առաջարկով։
Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի N 1807-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 6-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն` մաքսային կցորդը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։
Եթե Լարսի խնդիրը չլիներ... Քերոբյանն ու տնտեսագետը մեկնաբանել են տնտեսական աճի ցուցանիշը
Արամ Թանանյանը Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհի՝ Վրաստան-Ռուսաստան սահմանի Վերին Լարսի անցակետում Հայաստանի Հանրապետության մաքսային կցորդի պաշտոնում նշանակվել էր 2020թ–ի հունվարի 30-ին: