Զելենսկին Կիևում հանդիպել է եվրոպացի առաջնորդների հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի և Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսի հետ
Ֆրանսիայի նախագահը, Իտալիայի վարչապետը և Գերմանիայի կանցլերը ժամանել են Կիև՝ քննարկելու Ուկրաինային հատկացվող օգնությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի և Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսի հետ: Այս մասին հայտնում է ֆրանսիական BFM TV հեռուստաալիքը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի և Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսի հետ
«Վլադիմիր Զելենսկին Մարիինյան պալատում կեսօրին հանդիպել է Էմանուել Մակրոնին: Նա և Գերմանիայի, Իտալիայի ու Ռումինիայի առաջնորդներն առաջին անգամ անձամբ կքննարկեն ստեղծված իրադրությունը»,- նշում է հեռուստաալիքը:
Զելենսկու Telegram-ալիքում հրապարակվել է եվրոպացի առաջնորդների հետ նրա հանդիպման տեսանյութը: Կադրերում երևում է նաև Ուկրաինայի արտգործնախարարը։ Նա հենակով է, մի ոտքը գիպսի մեջ է:
Մակրոնը, Շոլցը և Դրագին ժամանել են Կիև՝ քննարկելու Ուկրաինային հատկացվող օգնությունը և Եվրամիությանը նրա անդամակցության հեռանկարները:
Ավելի վաղ Կրեմլում մեկնաբանել էին եվրոպական պետությունների ղեկավարների այցն Ուկրաինայի մայրաքաղաք:
Զելենսկու և Մակրոնի հանդիպումը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարծիք էր հայտնել, որ եվրոպական առաջնորդները կարող են քննարկել ուկրաինական հացահատիկի արտահանման հարցը և չկենտրոնանալ Կիևին զենքի նոր մատակարարումների վրա: