Ոնց նայում ես` դրական է. ռուսաստանցի վենչուրային ներդրողը` Հայաստանում հեռանկարների մասին

Սկոլկովո» բիզնես-դպրոցի Ներդրողների ակումբի ղեկավար Վիտալի Պոլեխինը
Որոշ երկրների հետ համեմատելիս` Հայաստանը շահում է կյանքի արժեքի առումով, այլ համեմատություններում՝ Ռուսաստանին մոտ գտնվելով և ռուսաց լեզվի տարածվածությամբ, որոշ դեպքերում՝ սեփական որակյալ ՏՏ մասնագետների առկայությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Ռուսաստանից ժամանող վենչուրային ներդրողների համար Հայաստանը միանգամից մի քանի դրական կողմ ունի։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Սկոլկովո» բիզնես-դպրոցի Ներդրողների ակումբի ղեկավար Վիտալի Պոլեխինը։
Նրա խոսքով՝ Հայաստանում տեղակայված ընկերություններում հեշտ է ներդրումներ կատարել թե՛ արևմտյան երկրներից, թե՛ Ռուսաստանից․ դա վերաբերում է ինչպես ներդրումներ ներգրավող սթարթափներին, այնպես էլ ներդրողներին, որոնք այդպիսի երիտասարդ ընկերություններ են փնտրում։
Հայաստանում ռուս գործարարներին հետաքրքրում է ոչ միայն ՏՏ ոլորտը. էկոնոմիկայի փոխնախարար
Այլ երկրներում ավելի շատ ֆինանսական հնարավորություններ կան, այնտեղ ձգողականության ավելի ուժեղ կետեր են ստեղծվում։ Սակայն այդ երկրներից մի քանիսը (օրինակ՝ Արաբական Էմիրությունները) ընկալվում են որպես մոխրագույն գոտի, ինչը դժվարություններ է ստեղծում ընկերությունների բացման և ֆինանսների ներգրավման ժամանակ։ Բացի այդ, նրա խոսքով,ԱՄԷ-ն բավականին ծախսատար երկիր է բիզնես վարելու և թիմի բնակության համար։

«Արաբական Միացյալ Էմիրությունների համեմատ Հայաստանում այլ է կյանքի արժեքը, այլ երկրների հետ համեմատելիս՝ ՀՀ-ն շահում է ՌԴ-ին մոտ լինելով, որոշ երկրների համեմատ՝ ռուսաց լեզվի տարածմամբ, չորրորդների դեպքում՝ սեփական լավ ՏՏ մասնագետների առկայությամբ։ Մի խոսքով` ոնց նայում ես` դրական կողմեր են»,- հավելել է Պոլեխինը։

Նրա խոսքով՝ ինքը դեռ չի լսել Հայաստանում ռուսաստանցի վենչուրային գործարարների ներդրումների մասին (ինչպես հայկական ընկերությունների, այնպես էլ Ռուսաստանից տեղափոխվածների նախագծերում)։
ՏՏ ոլորտի աշխատատեղերի աճը հիմնականում դրսի աշխատուժի հաշվին է. Ենգիբարյան