Ողբերգական դեպք Երևանում. Կիևյան կամրջի տակ 37–ամյա տղամարդու դի են հայտնաբերել

Կիևյան կամուրջ. Արխիվային լուսանկար
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Ողբերգական դեպք է այսօր տեղի ունեցել Երևանում` քաղաքացին Կիևյան կամրջից նետվել է, հայտնում է Shamshyan.com-ը:
Դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է տղամարդու մահը: Մինչ քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ, 37-ամյա Յուրի Մ.-ն էր:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: