Այն մասին, թե ինչու Կիևն առանձնապես գոհ չէ մատակարարումներից՝ ՌԻԱ Նովոստիի հոդվածում։
Խնդիրներ «Ջավելինների» հետ
Դեռ երկու ամիս առաջ Ուկրաինայի ԶՈւ-ն ինտենսիվ կիրառում էր արևմտյան արտադրության հակատանկային համալիրները, գլխավորապես Կիևի և Խարկովի ուղղություններով, ինչպես նաև Մարիուպոլում։ Զենքը, ինչպես նշում էին ուկրաինացի զինվորականները, վատ արդյունք չէր տալիս դարաններում։
Բացի այդ, զինանոցում հակատանկային կառավարվող հրթիռ ների (ՀՏԿՀ) և նռնականետների լայն անվանացանկ կա` ամերիկյան «Javelin», բրիտանական «NLAW», սինգապուրա-իսրայելական «Matador», գերմանական «Panzerfaust 3», շվեդական «AT4»-եր։
Չնայած «Ջավելինների» գովազդված հնարավորություններին՝ դրանք «ամեն ցավի դարման» չդարձան։ Եղան դեպքեր, երբ տանկը չորս հարվածից հետո էլ շարունակեց ընթացքը։ Բացի այդ, կայանքը շատ քմահաճ է․ թիրախավորման համակարգի հուսալիությունը մեծապես կախված է եղանակից և շրջակա միջավայրից։ Մարիուպոլում, մարտերի մասնակիցների խոսքով, այդ ՀՏԿՀ-ները փաստացի չեն օգնել. սարքը հրդեհների ֆոնին պարզապես չէր «տեսնում» մարտական մեքենայի տաք շարժիչը։
Ոչ բավարար արդյունավետությունն անգամ ամերիկացիներն են խոստովանում։ «The Washington Post»–ը գրում է, որ Պենտագոնն ալարել է 286 էջանոց հրահանգաթերթը ուկրաիներեն թարգմանել։ Ուկրաինայի զինված ուժերի ներկայացուցիչները ստիպված են եղել այն ուսումնասիրել «Google translate»-ի օգնությամբ։ Բացի այդ, լրացուցիչ մարտկոցների պակաս կա («Javelin»-ները լիցքավորումը պահում են ընդամենը 4 ժամ)։ Ուսուցման ծրագիրն էլ ընդամենը 2 օր է։
Վտանգ ավիացիայի համար
Դոնեցկի զինծառայողների խոսքով՝ շատ ավելի մեծ խնդիրներ է ստեղծել բրիտանական տարբերակը՝ «NLAW»-ն։ Այդ ՀՏԿՀ-ների մեծ մասի թիրախի ուղեկցման բլոկի մարտկոցները լիցքաթափված են, ինչը դրանք անօգուտ է դարձնում։ Բացի այդ, համալիրների հեռահարությունը հարաբերականորեն փոքր է՝ մոտ 800 մետր։
«Գերմանական «Panzerfaust 3»-ը ավելի հետաքրքիր է,- պատմում է ԴԺՀ բանակի 107-րդ գնդի 3-րդ գումարտակի հրամանատարը, որի մականունը Թրոլ է,- այդ նռնականետը թեթև է, հզոր և կարող է խոցել ցանկացած տեխնիկա։ Բացի այդ, շատ հարմար է. հատուկ հենակ կա ուսի տակ։
Ինչպես նշում են ԴԺՀ-ի զորքերում, մարտերի ընթացքի վրա ազդում են նաև շարժական զենիթահրթիռային համալիրները, գլխավորապես ամերիկյան «Stinger»-ը, բրիտանական «Starstreak»-ը և «Martlet»-ը, ինչպես նաև նորվեգական «Mistral»-ը, որոնցից Արևմուտքը հազարներով է մատակարարում: Դա, ընդգծում են հանրապետության մարտիկները, բավականին լուրջ զսպող գործոն է ռուսական ավիացիայի համար։
Ուղղաթիռներն ու գրոհայինները ստիպված են անկառավարելի հրթիռներով փոքր բարձրություններից հարվածներ հասցնել թիրախներին «ծառս եղած» վիճակում։ Մի կողմից դա թույլ է տալիս շարժական զենիթային հրթիռային համալիրի խոցման գոտի չմտնել։ Մյուս կողմից մեծապես նվազեցնում է ճշգրտությունը։
Տրամաչափերի պատերազմ
Վերջին շաբաթների ընթացքում Ուկրաինան 155 միլիմետր տրամաչափի հրետանի է ստանում․ ամերիկյան M777 քարշակվող հաուբիցներ, վաղ մոդիֆիկացիաների M109 ինքնագնացներ, M114 դաշտային հրանոթներ, ֆրանսիական «CAESAR» անվավոր ԻՀԿ-ներ, իտալական FH70-ներ և այլն։ Այդպիսի համակարգերը հարվածում են 30 կմ հեռավորությունից։ Եվ Ավդեևկայի, Մարյինկայի և Պեսկիի շրջակայքում ամրապնդված ուկրաինական զինված ուժերը մայիսի վերջից ի վեր պարբերաբար գնդակոծում են Դոնեցկի կենտրոնը։
«Սկսեցին ռմբակոծել, երբ ծանր սպառազինություն բերեցին,-լրագրողներին բացատրում է ԴԺՀ բանակի պաշտոնական ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը,- այդտեղ ռազմական անհրաժեշտություն չկա։ Ավելի շատ հոգեբանական բաղկացուցիչն է` վախեցնել մարդկանց, ստիպել վրոդովվել և մարտական գործողությունների դադարեցում պահանջել, խուճապ սերմանել»։
Ի պատասխան հանրապետական զորքերը հեռահար 152 մմ-անոց «Հիացինտ-Բ» հաուբիցներ են ձեռք բերել։ Սակայն դրանց կրակը դժվար է շտկել. ԱԹՍ-ները չեն հերքում։ Խնդիրներ են առաջացնում նաև հակամարտկոցային ՌԼԿ-ները, որոնց օգնությամբ ուկրաինական կողմը հաշվարկում է համազարկային տարածքը՝ ըստ արկի հետագծի։
Անօդաչու սպառնալիք
Մարտական գործողությունների առաջին շաբաթներին ուկրաինական զինված ուժերն ակտիվորեն կիրառում էր թուրքական հետախուզական-հարվածային «Bayraktar TB2» ԱԹՍ-ները։ Սակայն դրանք, ինչպես ասում են զինվորականները, հեշտ թիրախ են դարձել ռուսական զենիթահրթիռային համակարգերի համար։
«Մի երկու տասնյակ «Բայրաքթար» կորցնելուց հետո ուկրաինացիները փոխեցին մարտավարությունը,- պարզաբանում է ԴԺՀ բանակի սպան՝ Կլիմ մականունով,- նախկինում դրանց թվում նաև հարվածային ԱԹՍ-ներ էին, հիմա միայն հետախուզական են, որոնք ՀՕՊ–ի խոցման գոտի չեն մտնում։ Բայց այսպիսի անօդաչուները եղանակ չեն փոխում։ Ի տարբերություն փոքր կոպտերների, որոնցից ուկրաինական ԶՈւ-ն շատ ունի։ Դրանք օգնությամբ շտկում են հրետանու կրակը և դիտարկում տեղանքը։ Խոսքը ինչպես ռազմական, այնպես էլ կոմերցիոն ԱԹՍ-ների մասին է»։
Ապրիլին Վաշինգտոնը ավելի քան հարյուր «Switchblade» կամիկաձե-դրոններ էր տրամադրել։ Ճիշտ է՝ բաց աղբյուրներում դրանց օգտագործման մասին տեղեկություններ գրեթե չկան։ Արևմտյան լրագրողների վկայությամբ՝ ուկրաինական ԶՈւ-ն պարզապես «վախենում է դիպչել անծանոթ զենքին»։
«Օրինակ՝ օդաարգելակող ռազմամթերքի փոխարեն նրանք օգտագործում են պայթուցիկով լցոնված կոմերցիոն դրոններ, քանի որ դրանք ավելի հեշտ է կառավարել,- պնդում Է CNN-ը,-իսկ ճակատի շատ հատվածներում ՆԱՏՕ-ի զենք ընդհանրապես չեն տեսել»։
Իրավիճակը, ԶԼՄ-ների տվյալներով, ավելի է բարդացնում պահեստամասերի և մասնագետների պակասը։ Իսկ խորհրդային նմուշներին սովոր զինվորականներին վերապատրաստելը դժվար է ու երկար ժամանակ է խլում։ Ամերիկյան հեռուստաալիքն ընդգծում է` այս ամենը Արևմուտքի օգնության արդյունավետության հարցի շուրջ մեծ վեճեր է առաջացնում: