ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Հոգեբանական հիվանդություններ ունեցող մարդկանց վրա Ուկրաինայում փորձարկումներ են արել 2011թ․-ից վեր։ Համակարգողներից մեկը՝ ամերիկուհի Լինդա Օպորտո Ալ-Հարունը, բազմիցս այցելել է Խարկովի մոտակայքում գտնող լաբորատորիա։ Այս մասին հայտարարել է ՌԴ Ռադիացիոն և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Իգոր Կիրիլովը։
Նա հիշեցրել է, որ ավելի վաղ Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել էր 2019-2021 թվականն ընկած ժամանակաշրջանում Խարկովի հոգեբուժական կլինիկաների բուժառուների վրա փորձերի անցկացման մասին Մերեֆի կենսալաբորատորիայի աշխատակիցների կողմից, որը կառուցվել է ԱՄՆ-ի միջոցներով: Այդ անօրինական գործունեության կազմակերպիչներից մեկը ԱՄՆ քաղաքացուհի Ալ-Հարունն է եղել։
«Հատուկ ռազմական գործողության ընթացքում ձեռք բերած փաստաթղթերի շնորհիվ մեզ հայտնի է դարձել, որ Ուկրաինայում նման փորձարկումներ անցկացվել են առնվազն 2011թ․-ից ի վեր, և Ալ-Հարունը բազմիցս այցելել է Մերեֆի լաբորատորիայի մասնաճյուղ, որը կառուցվել է Պենտագոնի միջոցներով՝ Խարկովի մարզի Սորոկովկա բնակավայրում»,- հայտնել է նա։
Գեներալը նշել է, որ Խարկովի մարզի Սորոկովկա բնակավայրում լաբորատորիայի աշխատակիցները ԱՄՆ-ի ռազմա-կենսաբանական ծրագրի շրջանակում իրականացրել են բարձր ակտիվությամբ նեյրոմոդուլյատորների փորձարկումներ, որոնք կենտրոնական նյարդային համակարգի անդառնալի ախտահարումներ են առաջացրել:
Նրա խոսքով՝ Սորոկովկայում է գտնվել Մերեֆի լաբորատորիայի մասնաճյուղը՝ կառուցված Պենտագոնի միջոցներով։ Մերեֆում լաբորատորիայի աշխատակիցները փորձեր են կատարել է Խարկովի հոգեբուժական հիվանդանոցների բուժառուների վրա։
«Դա մարդու իրավունքների ոլորտում միջազգային պայմանագրերի նորմերի ակնհայտ խախտում է»,- ընդգծել է նա:
Սորոկովկայի այդ լաբորատորիան, ՌԴ ՊՆ-ի տվյալներով, հաշվառված է եղել որպես սննդային հավելումներ արտադրող ընկերություն, հատուկ ռազմական գործողության սկսվելուց հետո մասնաճյուղի սարքավորումներն Ուկրաինայի Անվտանգության ծառայության հսկողության տակ տեղափոխվել են Ուկրաինայի արևմտյան շրջաններ։