ՈւԵՖԱ-ն շարունակելու է աջակցել ՀՀ-ում ֆուտբոլի զարգացմանը. Փաշինյանն ընդունել է Չեֆերինին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՈւԵՖԱ-ի նախագահ լեքսանդր Չեֆերինին
ՈւԵՖԱ-ի նախագահը ասել է, որ աջակցության ծավալները շարունակական կընդլայնվեն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. ՈւԵՖԱ-ն շարունակելու է ակտիվորեն աջակցել ՀՀ-ում ֆուտբոլի զարգացմանը։ Այս մասին այսօր ասել է ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, Փաշինյանն ընդունել է ՈւԵՖԱ-ի նախագահին, ով մեր երկիր է ժամանել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 30-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով:
Վարչապետը կարևորել է ՈւԵՖԱ-ի աջակցությամբ Հայաստանում ֆուտբոլի զարգացմանն ուղղված ծրագրերը և նշել, որ ՀՀ կառավարությունը կարևորում է վերջինիս և ՀՖՖ-ի միջև սերտ համագործակցությունը:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինին
Փաշինյանն ընդգծել է Երևանում և մարզերում ֆուտբոլային ենթակառուցվածքների բարելավման նախագծերի կարևորությունը, որոնք նպաստում են ֆուտբոլի և սպորտի մասսայականացմանը: Կառավարության ղեկավարը շեշտել է ֆուտբոլի դերը, որն ունի ոչ միայն սոցիալական, այլև կրթական ու հոգեբանական կարևոր ասպեկտներ:
Ալեքսանդր Չեֆերինը ևս մեկ անգամ շնորհավորել է ՀՖՖ 30-ամյակի կապակցությամբ և հավելել, որ ՈւԵՖԱ-ն շարունակելու է ակտիվորեն աջակցել ՀՀ-ում ֆուտբոլի զարգացմանը: Ծրագրերն ուղղված են լինելու նոր մարզադաշտեր, ենթակառուցվածքներ հիմնելուն, իսկ աջակցության ծավալները շարունակական կընդլայնվեն: