ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. 2000-ականներին մեծ ճանաչում վայելող «Տատու» խմբի անդամ 37-ամյա Լենա Կատինան ամուսնացել է գործարար և միլիոնատեր Դմիտրի Սպիրիդոնովի հետ։ Տեղեկությունը հայտնում է «Starhit»-ը։
Ըստ լրատվամիջոցի` զույգն ամուսնությունը գրանցել է, բայց մեծ խնջույք չի կազմակերպել։
40-ամյա գործարարը պատմել է, որ շատ է նյարդայնացել, որովհետև իր սիրեցյալն ուշացել է ամուսնության արարողությունից։
Կատինայի նոր սիրավեպի մասին հայտնի էր դարձել անցյալ տարվա սեպտեմբերին։ Սպիրիդոնովը «CloudPayments» վճարումների մշակման պրոցեսինգային կենտրոնի գլխավոր տնօրենն է, ապագա կնոջ հետ ծանոթացել է իր ծննդյան օրը:
Ավելի ուշ Կատինան խոստովանել է, որ հարաբերությունները լրջացել են 2021 թվականի հուլիսին։ Նա շատ ուրախ է, որ ամուսինը կապ չունի շոու բիզնեսի հետ։