ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Սոչիում հոկտեմբերի 2-9-ը կանցկացվեն ամառային «Մենք միասին ենք։ Սպորտ» պարալիմպիկ խաղերը։ Ինչպես հայտնում է Ռուսաստանի Պարալիմպիկ կոմիտեի մամուլի ծառայությունը, մրցաշարին հրավիրված են մարզիկներ Բելառուսից, ԱՊՀ-ից, ՇՀԿ-ից ու ԲՐԻԿՍ-ից։
Մրցութային ծրագրում ընդգրկված են 9 մարզաձևեր՝ թեթև ատլետիկա, լող, սեղանի թենիս, նետաձգություն, պարատհեկվոնդո, նավավարություն, ֆուտբոլ, շաշկի, շախմատ։
Հիշեցնենք՝ Պարալիմպիկ միջազգային կոմիտեն արգելել է ռուսաստանցի ու բելոռուս մարզիկներին մասնակցել Պեկին-2022-ի խաղերին Ուկրաինաի իրավիճակի պատճառով։
Որպես պատասխան ռուսաստանյան կողմը որոշեց կազմակերպել «Մենք միասին ենք։ Սպորտ» խաղերը, որոնք առաջին անգամ անցկացվել են մարտի 18-20-ը Խանտի Մանսիյսկում։