Սիրիացի փախստականները սպառնում են Լիբանանի ազգային ինքնությանը. ՌԴ ՊՆ

Ռուս գեներալը հայտնել է, որ Լիբանանում ծնված յուրաքանչյուր երկրորդ երեխան այսօր արդեն սիրիացի է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Լիբանան տեղափոխված ավելի քան 1,4 միլիոն սիրիացի փախստականները սկսում են վտանգ ներկայացնել այդ երկրի ազգային ինքնության համար: Եվ դրա պատճառն այն է, որ Արևմուտքը չի ցանկանում աջակցել սիրիացիներին հայրենիք վերադարձնելու` ռուս-սիրիական նախաձեռնությանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության վարչության ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը` Ռուսաստանի Դաշնության և Սիրիայի միջգերատեսչական համակարգման շտաբի համատեղ նիստում։
Ինչո՞ւ է Թուրքիան կրկին ցանկանում Սիրիայում գործողություն սկսել. թուրքագետի տեսակետը
Նրա խոսքով` նախաձեռնությանը միանալու` արևմտյան երկրների չկամությունն արդեն իսկ հանգեցրել է Լիբանանում լայնածավալ ճգնաժամի։

«Ակնհայտ է, որ Լիբանանում Սիրիայից մեծաքանակ փախստականների առկայությունը, որոնց թիվն այսօր գերազանցում է 1,4 միլիոնը, ոչ միայն ահռելի տնտեսական բեռ, այլև մարտահրավեր է այդ երկրի ազգային ինքնությանը, քանի որ խախտում է ավանդական էթնո-դավանաբանական հավասարակշռությունը»,- ասել է ՌԴ գեներալը։

Միզինցևի տեսանկյունից` սիրիացիներին ձուլելու Արևմուտքի քաղաքականությունը կործանարար հետևանքների է հանգեցնում լիբանանյան ժողովրդագրության համար. այսօր արդեն Լիբանանում ծնված յուրաքանչյուր երկրորդ երեխան սիրիացի է։
Սիրիայի չվերահսկվող տարածքներում ԱՄՆ-ի պատժամիջոցները վերացնելը ապակառուցողական է. ՌԴ ՊՆ
Ռուս գեներալը շեշտել է, որ Սիրիայի իշխանությունները շարունակաբար աշխատում են հարևան պետությունից իրենց քաղաքացիների վերադարձի ընթացակարգը պարզեցնելու ուղղությամբ ։
2022 թվականի մայիսի 15-ին Սիրիայի ՆԳՆ-ն լրացուցիչ սահմանային անցակետ և միգրացիոն կենտրոն է տեղակայել Լիբանանի հետ սահմանին, որտեղ կազմակերպվել են անհրաժեշտ միջոցառումներ՝ ապահովելու քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց տներ։