ՌԴ-ն կաջակցի Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկությունների փոխանակմանը. Կրասնով

Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը հայ գործընկեր Արթուր Դավթյանի հետ հանդիպման ժամանակ (16 հունիսի, 2022 թ.)։ Սանկտ Պետերբուրգ
ՌԴ գլխավոր դատախազը հայ գործընկերոջ հետ հանդիպմանը խոստացել է աջակցել ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի վերաբերյալ տեղեկությունների փոխանակման հարցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. ՌԴ դատախազները կաջակցեն ղարաբաղյան հակամարտության գոտում տեղի ունեցող խախտումների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման ու տվյալների փոխանցման հարցում։ Այս հայտարարությունն արել է ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը։
Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը հայ գործընկեր Արթուր Դավթյանի հետ հանդիպման ժամանակ (16 հունիսի, 2022 թ.)։ Սանկտ Պետերբուրգ
ՌԴ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն` այդ մասին խոսվել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ հանդիպմանը, որը ՌԴ է մեկնել` Պետերբուրգի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու։
Կրասնովն ընդգծել է` երբ խոսքը խաղաղության և անվտանգության վերականգնման, իրավունքների պաշտպանության և մարդու ազատության, հանցագործությունների հետաքննման մասին է, միակողմանի մոտեցում չպետք է լինի։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին` նա ասել է, որ ՌԴ–ն եռակողմ ձևաչափով բազմաթիվ ջանքեր է գործադրել տարածաշրջանի խաղաղությունը վերականգնելու, տեղի բնակչության շրջանում լարվածության սրացում թույլ չտալու համար։
ՀՀ նախագահը Սանկտ Պետերբուրգում է. տեսանյութ