«Քարֆուրում» հայտնաբերվել և ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք

Սուպերմարկետներում հայտնաբերված ժամկետանց սննդամթերքի իրացումը կասեցվել է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Քարֆուր» սուպերմարկետներում պիտանիության ժամկետն անցած սննդամթերք են հայտնաբերել։Տեղեկությունը հայտնում է ՍԱՏՄ–ն։
Նշվում է, որ ժամկետն անցած սննդամթերքը հայտնաբերվել է մայրաքաղաքի Վերին Անտառային 131 և Փավստոս Բուզանդ 45 հասցեներում գործող «Քարֆուր» սուպերմարկետներում իրականացված դիտարկման ժամանակ։
«Մասնավորապես, ժամկետանց են եղել հետևյալ մթերքները. դոնաթ (6 հատ), կարմիր պղպեղ Մառանիկ (2 հատ), հոլանդական սոուս «Քարֆուր» (9 հատ), կաթնաշոռային արտադրանք «Դանիսիմո» (4 հատ), բիոյոգուրտ «Ակտիվիա» սև սալոր (3 հատ), պանիր «Բրի Պրեզիդենտ» (1 հատ), մայոնեզ «Միստր Ռիկկո» (10 հատ), կետչուպ «Կալվե Օստրի Բրազիլիսկի» (7 հատ), կետչուպ «Կալվե Բավարսկի» (1 հատ), կետչուպ «Կալվե Տոմատնի» (4 հատ), պանչետա «Բիելլա» հում ապխտած երշիկ (4 հատ)»,–ասվում է ՍԱՏՄ հաղորդագրության մեջ։
Հայտնաբերված ժամկետանց սննդամթերքի իրացումը կասեցվել է և տեղում ոչնչացվել:
Երևանի «Շիրակ» սուպերմարկետում ժամկետանց սնունդ է հայտնաբերվել