Նիկոլ Փաշինյանը ԵԱՀԿ ԽՎ նախագահին է ներկայացրել ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Մարգարետա Սեդերֆելտին
Վարչապետը կարևորել է ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանականերում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՀԿ ԽՎ նախագահ Մարգարետա Սեդերֆելտին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմից։
Նշենք, որ Փաշինյանն այսօր ընդունել է Սեդերֆելտի գլխավորած պատվիրակությանը։
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Մարգարետա Սեդերֆելտին
«Փաշինյանը կարևորել է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդումը և ընդգծել տարածաշրջանային կայունությունը խաթարող սադրիչ հայտարարություններին ու գործողություններին, ինչպես նաև ադրբեջանական վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քայլերին միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Միաժամանակ, վարչապետ Փաշինյանը կարևորել է ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: