Մեծ Բրիտանիան Ռուսիո պատրիարքին ներառել է պատժամիջոցների ցանկում

Ընդլայնված ցուցակում է հայտնվել նաև ՌԴ նախագահին առընթեր Երեխաների իրավունքների հանձնակատարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Մեծ Բրիտանիան Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի անունը ներառել է պատժամիջոցների ցանկում։ Տեղեկությունը հայտնում է բրիտանական կառավարության մամուլի ծառայությունը։

«Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն այդ ցուցակում է հայտնվել նաև Ուկրաինայում ռազմական ագրեսիային աջակցելու համար»,- ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին,- նշված է հաղորդագրությունում։

Համաձայն փաստաթղթի` ընդլայնված ցուցակում են նաև ՌԴ նախագահին առընթեր Երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովան, Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավոր Սերգեյ Սավոստյանովը և «Վոլգա Դնեպր» խմբի տնօրենների խորհրդի ղեկավար Ալեքսեյ Իսայկինը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 113-րդ օրը։