ԼԺՀ-ում հայտարարել են «Ազոտ» ձեռնարկությունում 40 ամերիկացի վարձկանների մասին

Ուկրաինական տանկ. Արխիվային լուսանկար
Սևերոդոնեցկի «Ազոտ» գործարանի տարածքում ամենամեծ թվով վարձկանները Լեհաստանից են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. ԱՄՆ-ից մինչև 40 վարձկաններ են գտնվում Սևերոդոնեցկի «Ազոտ» քիմիական կոմբինատի տարածքում, նրանցից բացի այնտեղ կան նաև լեհ և բրիտանացի վարձկաններ: Այս մասին հայտարարել է ԼԺՀ ներքին գործերի նախարարի օգնական Վիտալի Կիսելյովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Սևերոդոնեցկի տարածքում մեծ թվով վարձկաններ կան Ամերիկայից, Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից։ Այդպիսի կազմը շնագայլերի ոհմակ է, որոնք փորձում են Ուկրաինային գոնե ինչ-որ բանով օգնել»,-ասել է Կիսելյովը ռուսական «Առաջին ալիքի» եթերում։
Նշված տարածքում ամենաշատ վարձկանները Լեհաստանից են, նշել է Կիսելյովը, սակայն նրանց թիվը չի նշել։
Սևերոդոնեցկի «Ազոտ» քիմիական կոմբինատն այս պահին վերահսկվում է ուկրաինական զինված խմբավորումների կողմից, իսկ քաղաքը և օդանավակայանը վերահսկում են ՌԴ և ԼԺՀ դաշնակից զորքերը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 113-րդ օրը։