Կրեմլին հայտնի չէ. Պեսկովը` ՌԴ ԶՈւ–ի կողմից ամերիկացի զինվորականներ գերեվարելու մասին

Դմիտրի Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը մեկնաբանել է Խարկովի մերձակայքում երկու ամերիկացի վարձկանների գերեվարման մասին արտասահմանյան ԶԼՄ-ների հրապարակումները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Կրեմլին հայտնի չէ ամերիկացի զինվորականների մասին, որոնց, իբր, գերեվարել են ռուս զինվորականները Ուկրաինայում։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ո՛չ, ինձ հայտնի չէ։ Հնարավոր է՝ ՊՆ-ն ինչ-որ տեղեկություն ունի, բայց ինձ հայտնի չէ»,-ասել է նա։
Ավելի վաղ բրիտանական Telegraph-ը հայտնել էր, որ ռուս զինվորականները Խարկովի արվարձանում գերի են վերցրել երկու ամերիկացի վարձկանների, որոնք կռվել են Կիևի կողմից: Թերթի տվյալներով ՝ 39-ամյա Ալեքսանդր Դրուգեն և 27-ամյա Էնդի Քեյնը համարվում են ՌԴ զինվորականների կողմից գերեվարված առաջին ամերիկացիները:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 113-րդ օրը։