Կարևոր է աշխարհի համար. Պեսկովը` ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև ՌՀՍ պայմանագրի շուրջ երկխոսության մասին

Դմիտրի Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Մոսկվա-Վաշինգտոն երկխոսության թեմային:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի վերաբերյալ որևէ երկխոսություն չկա։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Անդրադառնալով Ռազմավարական հարձակողական սպառազինությունների (ՌՀՍ) կրճատման մասին պայմանագրի երկարաձգման թեմային՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ այն վաղուց պիտի քննարկվեր։
«Սա այն թեման է, որից չի կարելի խուսափել։ Կարելի է, իհարկե, ջայլամի պես գլուխն ավազի մեջ թաղելու փորձ անել՝ վկայակոչելով հատուկ ռազմական գործողությունը, բայց հենց Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պետք է քննարկեն այդ թեման։ Դեռ երեկ պիտի քննարկեին։ Եվ այս քննարկումը կարևոր է ոչ միայն մեր երկու երկրների ժողովուրդների, այլև ամբողջ աշխարհի, գլոբալ անվտանգության համար»,- ասել է նա։
Պեսկովը պատասխանել է նաև միջուկային պատերազմի հնարավորության մասին հարցին։
«Ես կարծում եմ, որ մեր օրերում զանգվածային լրատվամիջոցները պետք է բավականաչափ պրոֆեսիոնալ լինեն, որպեսզի նման հարցեր չտան, իսկ նրանք, ովքեր հարցազրույց են տալիս, պետք է բավականաչափ իմաստուն լինեն, որպեսզի նման հարցերին չպատասխանեն»,- ասել է Պեսկովը:
Հունիսի 16-ին լրանում ՌԴ-ԱՄՆ գագաթնաժողովի մեկ տարին: Այդ օրը Ժնևում հանդիպել էին երկու երկրների նախագահները։
ՌԴ հատուկ գործողության գլխավոր նպատակը մեկն է. Պեսկովը՝ լրացուցիչ օգնության մասին