ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Իտալիայում պատմության մեջ առաջին անգամ էվթանազիայի ընթացակարգ է անցկացվել։ Դրա օգնությամբ կյանքից հեռացել է 44-ամյա Ֆեդերիկո Կարբոնին, որն արդեն 12 տարի սարսափելի ավտովթարից հետո անկողնուն էր գամված։ Տեղեկությունը հայտնում է Daily Mail-ը։
Կարբոնիին մահացու դեղամիջոց են ներարկել իր ցանկությամբ, հատուկ մշակված սարքի օգնությամբ։
Նշվում է, որ Իտալիայում էվթանազիան արգելված է, սակայն Լուկա Կոսցիոնիի ասոցիացիան, որը դրա օրինականացման կողմնակից է, օգնել է կաթվածահար եղած իտալացուն հաղթահարել իրավաբանական խոչընդոտները:
«Ես արել եմ այն ամենը, ինչ կարող էի, որ ապրեի հնարավորինս լավ ու առավելագույնս օգտագործեի իմ հաշմանդամությունը, բայց հիմա ես իմ հնարավորությունների սահմանին եմ՝ ինչպես մտավոր, այնպես էլ ֆիզիկապես», — իր մահվանից առաջ հայտարարել է Կարբոնին:
Էվթանազիայի իրավունքի հասնելու համար նա ստիպված է եղել երկու դատական գործընթաց անցնել ու հաղթահարել առողջապահության մարմինների արգելքները: