Հրդեհ Երևանում. Շինարարների փողոցում մեքենա է այրվել

ԱԻՆ հրշեջ ծառայության մեքենա երևանյան բակերից մեկում
Ավտոտնակում ոչ միայն ավտոմեքենա է եղել, այլև ավտոպահեստամասեր և կենցաղային իրեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Երևանի Շինարարների փողոցի թիվ 31 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում ավտոմեքենա է այրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգը ստացել է ժամը 06:15-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:37-ին, մարվել՝ 07:23-ին:
Լեռնագոգ գյուղում անձրևաջրերը լցվել են երկհարկանի շենքի նկուղները
Ավտոտնակում (12 քմ) այրվել են «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենան, ավտոպահեստամասեր և կենցաղային իրեր:
Լոռիում 40 կգ-անոց ժայռաբեկորն ընկել է ճանապարհին և վնասել ավտոմեքենան. կա տուժած