Ծանրամարտի Եվրոպայի առաջնության աշխատանքները կհամակարգի վարչապետի աշխատակազմի ղեկավարը

Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը Հայաստանում կանցկացվի անկախ Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այսօր հաստատվել է 2023 թվականին Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության անցկացման նախապատրաստական աշխատանքներոի նպատակով ստեղծվող միջգերատեսչական հանձնաժողով կազմը։
Հանձնաժողովը կգլխավորի ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը։
Անդամների թվում կլինեն Երևանի քաղաքապետն ու նրա տեղակալը, ԿԳՄՍ նախարարի տեղակալը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալը և այլք։
Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը Հայաստանում կանցկացվի անկախ Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ։ Մրցաշարի անցկացման ժամկետները դեռևս հստակեցման փուլում են, բայց հայտնի է, որ այն կացնի հաջորդ տարի ապրիլ ամսվա ընթացքում։
Հայաստանում կայանալիք առաջնությունը վարկանիշային է լինելու Փարիզի 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերի համար:
Տեղեկացնենք՝ 2021թ-ի մարտին ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել էր Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտիին և գլխավոր քարտուղար Միլան Միխայլովիչին:
EWF ներկայացուցիչներն այցելել էին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, որտեղ նախատեսվում է անցկացնել Եվրոպայի առաջնությունը: Հյուրերը ծանոթացել էին ՄՀՀ-ի ենթակառուցվածքներին ու պայմաններին, քննարկել առաջնության կազմակերպչական աշխատանքներին վերաբերող հարցեր: