Հայաստանն ու Վրաստանը նախատեսում են ավելացնել երկաթուղային բեռնափոխադրումները

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Հայաստանն ու Վրաստանը նախատեսում են ավելացնել երկաթուղային բեռնափոխադրումները, ինչպես նաև տարիֆային ճկուն քաղաքականություն մշակել ու կրճատել տեղափոխման ժամկետները, հայտնում է SputnikGeorgia-ն։
2022 թվականի առաջին 5 ամիսների համատեղ աշխատանքի արդյունքները Թբիլիսիում ամփոփել են Վրաստանի երկաթուղու ու Հարավ-Կովկասյան երկաթուղու ղեկավարները։
Այս տարվա սկզբից Հայաստանից Վրաստանի երկաթուղով ուղարկվել է 180,7 հազար տոննա, ներմուծվել՝ 274,4 հազար տոննա բեռ։