Հայաստան են ժամանել Ռուսաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի Անվտանգության խորհրդի քարտուղարները

Արմեն Գրիգորյանը, Նիկոլայ Պատրուշևն ու Սերգեյ Կոպիրկինը
Հունիսի 10-ին, Երևանում անցկացվել էր ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Հունիսի 17-ին ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել Ռուսաստանի Դաշնության, Ղրղզական Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարներ Նիկոլայ Պատրուշևը, Մարատ Իմանկուլովն ու Նասրուլլո Ռախմատժոնը:
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում գործընկերներին դիմավորել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ Անվտանգության խորհրդից։
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում գործընկերներին դիմավորել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ հունիսի 10-ին, Երևանում անցկացվել էր ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը։