ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Հայ ֆուտբոլասերները որոշել են, թե ովքեր կլինեն վերջին 30 տարվա Հայաստանի խորհրդանշական հավաքականի անդամները։ Քվեարկության արդյունքների մասին «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Խորհրդանշական հավաքականի կազմում են՝
դարպասապահ` Ռոման Բերեզովսկի,
պաշտպաններ Եղիշե Մելիքյան, Ռոբերտ Արզումանյան, Վարազդատ Հարոյան, Սարգիս Հովսեփյան,
կիսապաշտպաններ` Կառլեն Մկրտչյան, Հենրիխ Մխիթարյան, Գևորգ Ղազարյան, Արթուր Պետրոսյան,
հարձակվողներ` Մարկոս Պիզելի և Յուրա Մովսիսյան։