Դնեպրում ու Զապորոժիեում ազգայնականների կողմից ձերբակալված 367 մարդ է կորել. ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ-ում դեպի Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներ հումանիտար միջանցքներ կազմակերպելու անհրաժեշտության մասին պաշտոնական Կիևի հայտարարությունները գնահատում են որպես իրենց զորքերի վերախմբավորման համար ժամանակ շահելու փորձեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Հունիսի 1-ից 16-ը հարազատներն ու մտերիմները 367 մարդ են կորցրել, որոնք ձերբակալվել են Ուկրաինայի ազգայնական գումարտակների կողմից Դնեպր ու Զապորոժիե քաղաքներում: Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի Դաշնության հումանիտար արձագանքման միջգերատեսչական համակարգող շտաբի ղեկավար, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:
«Միայն 2022 թվականի հունիսի 1-16-ը ձերբակալված 367 մարդու ճակատագրերը նրանց հարազատներին ու մտերիմներին մինչ օրս հայտնի չեն։ Նրանց թվում կան կանայք ու դեռահասներ», - ասել է Միզինցևը:
Նա պարզաբանել է, որ Դնեպրի ու Զապորոժիեի բլոկպոստերում ազգայնական գումարտակների գրոհայինները խաղաղ բնակչության համատարած ստուգումներ են իրականացնում: Ռուսաստանի հանդեպ լոյալ վերաբերմունքի կամ Կիևի ռեժիմի դատապարտման մեջ կասկածվող բոլոր քաղաքացիներին ֆիզիկական բռնության են ենթարկում և տանում անհայտ ուղղությամբ՝ իբր հետագա քննության համար։
«Ուկրաինայի իշխանությունը քաղաքացիների անվտանգության ապահովման պատրվակով արգելափակել է իրենց կողմից վերահսկվող բնակավայրերից դեպի Դոնբասի, Զապորոժիեի, Նիկոլաևսկի, Խարկովի ու Խերսոնի մարզերի ազատագրված տարածքներ բոլոր ճանապարհները՝ դրանով իսկ վտանգելով խաղաղ բնակիչների կյանքը ու ստիպելով նրանց ինքնուրույն տարհանվել Ուկրաինայի արևմտյան շրջաններ», - նշել է Միզինցևը:
ՌԴ ՊՆ-ում դեպի Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներ հումանիտար միջանցքներ կազմակերպելու անհրաժեշտության մասին պաշտոնական Կիևի հայտարարությունները գնահատում են որպես իրենց զորքերի վերախմբավորման և մարտունակության վերականգնման համար ժամանակ շահելու փորձեր:
Անցած օրվա ընթացքում 20,7 հազար մարդ, այդ թվում՝ 3,3 հազար երեխա, առանց Կիևի մասնակցության Ռուսաստան են տարահանվել Ուկրաինայի ու Դոնբասի վտանգավոր շրջաններից: ՌԴ պետական սահմանն ընդհանուր առմամբ հատել է 282 418 անձնական ավտոմեքենա, այդ թվում՝ անցած օրվա ընթացքում՝ 4154 մեքենա:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 113-րդ օրը։