ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Այսօր ժամը 18:30–ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցում՝ ավտոմեքենայում տղամարդու դի կա:
Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ոստիկանները, պարեկներն ու քննիչները Mercedes մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 60-ամյա Արթուր Թ.-ի դին:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը մեքենան վարելիս հանկարծամահ է եղել: