Բուրիչի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Եվրոպայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Տեղեկությունը հայտնում է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պաշտոնական կայքը։
Եվրոպայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Նրանք շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, ինչից հետո Բուրիչը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Մարիա Պեյչինովիչ Բուրիչը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում
Հիշեցնենք, որ Բուրիչի այցի ընթացքում նախատեսված է նրա և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը։
Փաշինյանը Բուրիչին է ներկայացնել ՀՀ դիրքորոշումը սահմանագծման և խաղաղության օրակարգի մասին