Արմավիրի ՔԿՀ–ում ծառայողները հայտնաբերել են հանձնուքում թաքցված փոշենման զանգված

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ծառայողները քաղաքացու` դատապարտյալի անվամբ բերված հանձնուքում հայտնաբերել են 0,82 գրամ քաշով սպիտակ, փոշենման զանգված։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը։
ՔԿՀ ծառայողները հանձնուքը զննել են հունիսի 15-ին` ժամը 16։30-ի սահմաններում։
Այդ զանգվածը լցված է եղել հանձնուքում առկա, միմյանց վրա շարված 11 հատ մեկանգամյա օգտագործման պլաստմասե ափսեների արանքներում:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: