Վահագն Խաչատուրյանը կհանդիպի Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Վահագն Խաչատուրյան
Այցի շրջանակում նախատեսված են Վահագն Խաչատուրյանի հանդիպումները մասնակից պետությունների ղեկավարների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 15-17-ը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Խաչատուրյանը մասնակցելու է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին:
«Այցի շրջանակում նախատեսված են ՀՀ նախագահի հանդիպումները մասնակից պետությունների ղեկավարների հետ: Վահագն Խաչատուրյանը կհանդիպի նաև Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ»,- ասված է հաղորդագրությունում:
Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովի հյուրերին առաջարկվել է դիմակ դնել
Հիշեցնենք` Սանկտ Պետերբուրգի XXV հոբելյանական միջազգային տնտեսական համաժողովը կկայանա հունիսի 15-18-ը։ Համաժողովի շրջանակում նախատեսվում է Խաչատուրյանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։
Նիկոլ Փաշինյանը պատվիրակություն է գործուղում Ռուսաստան