Հայաստանի ազգային հավաքականն այսօր Երևանում 1։4 հաշվով պարտվեց Շոտլանդիայի ընտրանուն։
Սկզբում ամեն ինչ լավ էր. Տիգրան Բարսեղյանը գերազանց անցումով ներխուժեց տուգանային հրապարակ, հրաշալի փոխանցում կատարեց Վահան Բիչախչյանին, որը հանդիպման վեցերորդ րոպեին բացեց խաղի հաշիվը։
Սակայն մեր ֆուտբոլիստների առավելությունը երկար չտևեց. հանդիպման 14-րդ րոպեին Ստյուարտ Արմսթրոնգը վերականգնեց հաշվի հավասարությունը։
Դրան հետևեց ևս 3 գոլ շոտլանդացիների կողմից, սակայն այդքանով մեր թիմի անհաջողությունը չավարտվեց. դեղին քարտ ստանալով` որակազրկվեցին Էդուարդ Սպերցյանն ու Վարազդատ Հարոյանը։
Դաշտից հեռացվելով` որակազրկվեցին նաև Արման Հովհաննիսյանն ու Կամո Հովհաննիսյանը։
Հաջորդ հանդիպմանն այս ֆուտբոլիստները մասնակցել չեն կարողանա։
Իսկ այս հանդիպման ամենավառ կադրերն առաջարկում ենք դիտել Sputnik Արմենիայի ֆոտոլրագրողների աչքերով։