Ռուսաստանի հայերը մարդասիրական օգնություն են ուղարկել Խերսոնի և Զապորոժիեի շրջաններ

Ռուսաստանի հայերի միության ջանքերով ուղարկվել է 60 տոննա օգնություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Ռուսաստանի հայ համայնքը մարդասիրական օգնության նոր խմբաքանակ է ուղարկել Խերսոնի և Զապորոժիեի շրջաններ։
Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հունիսի 14-ին հայ համայնքի ջանքերով ուղարկվել է 60 տոննա երկարաժամկետ պահպանման արտադրանք և քաղցրավենիք։
Եվրոպայի հայերի միությունը կաջակցի Ուկրաինայից Եվրոպա անցած հայերին. ի՞նչ պետք է իմանալ
Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ գործողության մեկնարկից ի վեր Ռուսաստանի հայերի միությունն արդեն ավելի քան 1000 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Դոնբաս։
Նախորդ խմբաքանակն ուղարկվել էր անցած շաբաթվա վերջին։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 112-րդ օրը։
Ռուսական ավիացիան 4 հատ ամերիկյան հաուբից է ոչնչացրել Ուկրաինայում. ՌԴ ՊՆ