Ռուսական ավիացիան 4 հատ ամերիկյան հաուբից է ոչնչացրել Ուկրաինայում. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը նոր տվյալներ է ներկայացրել Ուկրաինայում ՌԴ ԶՈւ հատուկ գործողության ընթացքի մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Ռուսական ավիացիան ոչնչացրել է ավելի քան 300 ազգայնականների, ՌԷՊ կայան, 10 տանկ ու զրահամեքենան, 11 հրետանու հրանոթ, այդ թվում՝ չորս ամերիկյան M777 հաուբից: Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը։
Բացի այդ, օպերատիվ-մարտավարական, բանակային և անօդաչու ավիացիայով խոցվել է ուկրաինական զորքերի կենդանի ուժի ու ռազմական տեխնիկայի կենտրոնացման 24 շրջան:

Գեներալը նաև հայտնել է, որ ռուսական ավիացիան բարձր ճշգրտությամբ հրթիռներով ոչնչացրել է ուկրաինական ավիացիան Նիկոլաևի մարզի «Վոզնեսենսկ» օդանավակայանում, ինչպես նաև մեծ քանակությամբ արևմտյան սպառազինություն և տեխնիկա ԴԺՀ-ում ու Դնեպրոպետրովսկի մարզում:

Կոնաշենկովի խոսքով՝ մեկ օրվա ընթացքում ռուսական ՀՕՊ համալիրները խոցել են մեկ ուկրաինական Սու-25 գրոհային ու վեց անօդաչու թռչող սարք:
Բացի այդ, ռուսական ՀՕՊ-ը ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի տարբեր շրջաններում որսացել է «Ուրագան» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 12 արկ:
Իգոր Կոնաշենկովը նշել է նաև, որ հատուկ գործողության սկզբից ոչնչացվել է համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի ավելի քան 520 ուկրաինական կայանք:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 112-րդ օրը։