Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովի հյուրերին առաջարկվել է դիմակ դնել

Համաժողովի հյուրերին առաջարկում են դիմակներ դնել, դրանք տրամադրվում են մուտքի մոտ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովի մասնակիցներին առաջարկվել է դիմակ դնել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Սանկտ Պետերբուրգի իշխանությունները մայիսի 27-ից չեղարկել են կորոնավիրուսի համաճարակի պատճառով սահմանված դիմակ դնելու ռեժիմը, սակայն խորհուրդ է տրվում անհատական միջոցներ օգտագործել։
Համաժողովի հյուրերին առաջարկում են դիմակներ դնել, դրանք տրամադրվում են մուտքի մոտ:
Սանկտ Պետերբուրգում հունիսի 15-18-ը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգի XXV հոբելյանական միջազգային տնտեսական համաժողովը, որի շրջանակում նախատեսվում է Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպումը։