Նիկոլ Փաշինյանը պատվիրակություն է գործուղում Ռուսաստան

Մհեր Գրիգորյանն ու Նիկոլ Փաշինյանը
ՀՀ փոխվարչապետը վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պետք է գործուղման արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնի Նիկոլ Փաշինյանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 13 հոգանոց պատվիրակություն է գործուղում Ռուսաստանի Դաշնություն։ Վարչապետի որոշումը հրապարակվել է կառավարության e-gov.am հարթակում։
Փաստաթղթի համաձայն` պատվիրակությունը հունիսի 15-ից 18-ը ՌԴ կգործուղվի Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով։
Պատվիրակության կազմում ընդգրկվել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու Արման Ղազարյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության փորձագետ Գևորգ Մանթաշյանը, «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը, «Ներդրումների աջակցման կենտրոն» («Էնթերփրայզ Արմենիա») հիմնադրամի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը և նույն հիմնադրամի ներդրումների գծով տնօրեն Արամ Վարդանյանը։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պետք է գործուղման արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնի վարչապետին։
Հիշեցնենք` Սանկտ Պետերբուրգի XXV հոբելյանական միջազգային տնտեսական համաժողովը կկայանա հունիսի 15-18-ը։ Համաժողովի շրջանակում նախատեսվում է Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպումը։
Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովի հյուրերին առաջարկվել է դիմակ դնել