ՆԱՏՕ-ն արևելյան ուղղությամբ պաշտպանության նոր սխեմաներ կկիրառի. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը. Արխիվային լուսանկար
Ստոլտենբերգի խոսքով` ՆԱՏՕ–ի հետագա ուժեղացումը դաշինքի հնարավորությունների ընդլայնում է նշանակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. ՆԱՏՕ–ի երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները Բրյուսելում հունիսի 15-16-ը կայանալիք նիստի ժամանակ նախատեսում են քննարկել դաշինքի հետագա ուժեղացումն արևելյան ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Երկարաժամկետ հեռանկարում դաշինքի բոլոր անդամների տարածքների պաշտպանությունն ապահովելու համար մեր դրսևորման մասշտաբների և կառուցվածքի վերաբերյալ որոշում կկայացնենք», – ասել է նա։
Ստոլտենբերգի խոսքով` ՆԱՏՕ–ն նաև նոր սխեմաներ է պատրաստում պաշտպանության համար, երբ դաշինքի կոնկրետ ուժեր կառանձնացվեն կոնկրետ դաշնակիցներին պաշտպանելու համար և բարձր պատրաստվածության բերված կլինեն։
Ստոլտենբերգը պարզաբանել է, որ դա կնշանակի ՆԱՏՕ–ի ներկայության զգալի ավելացում, հնարավորությունների ընդլայնում, մարտունակության բարձրացում։