ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը գիտելիքահենք տնտեսության կայացումը դիտարկում է որպես երկրի տնտեսության զարգացման կարևոր առաջնահերթություն: Երևանի մարզահամերգային համալիրում մեկնարկած «Գիտության և բիզնեսի օրեր» համաժողովի բացմանը այս հայտարարությունն արեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Անհերքելի է գիտելիքահեն տնտեսության կայացման անհրաժեշտությունը յուրաքանչյուր երկրի զարգացման համար։ Հայաստանի ապագան ևս տեխնոլոգիական զարգացման, գիտելիքահեն տնտեսության կառուցումն է»,- ասաց Քերոբյանը:
Նրա խոսքով` Հայաստանը հիմա հնարավորությունների երկիր է՝ ժամանակակից, կրթված, աշխատասեր մարդկային կապիտալով, բազմաթիվ երկրների հետ համագործակցության տարբեր ձևաչափերով:
«Գործարար միջավայրում գիտահետազոտական բաղադրիչի ինտեգրման, նորարարության և գիտատար ձեռնարկատիրության խթանման և աջակցության մեխանիզմների ներդրման, ինչպես նաև տնտեսական աճի ապահովման գործում մենք հատկապես կարևորում ենք պետության և գիտություն-գործարար համայնք կապը: Պետք է ուժեղացնենք մեր գիտական հաստատությունները, համախմբենք գիտական ամբողջ ներուժը և միասին զարգացնենք մեր երկիրը»,- նշեց նախարարը։
Նշված գործընթացն առավելագույն արդյունավետությամբ կազմակերպելու և խնդիրների լուծման ճիշտ բանաձևերը գտնելու համար անհրաժեշտ է բոլորի ջանքերի համախմբումը։

«Գիտելիքի վրա հիմնված տնտեսություն կառուցելու մեր տեսլականը միանգամայն հիմնավորված է: Մենք շարունակաբար խորացնելու ենք գլոբալ տնտեսությանը ինտեգրվելու գործընթացները` աշխարհին առաջարկելով մեր մտավոր կարողությունների արգասիքը, իսկ աշխարհում հայ գիտնականների և նորարարների ներդրումները, որոնք բեկումնային են եղել մարդկության առաջընթացի համար, հայտնի են բոլորին: Մեր առաջարկն է Հայաստանը դարձնել տեխնոլոգիական կենտրոն, որտեղից մարդիկ կարող են սկսել իրենց բիզնեսը կամ կաշխատեն աշխարհի համար»,- ընդգծեց Քերոբյանը։
Գիտաժողովին մասնակցում է նաև Նոբելյան մրցանակակիր Արտեմ Պատապուտյանը, ինչպես նաև այլ հայտնի գիտնականներ, ինժեներներ և գործարարներ: