Մայիսի արդյունքներով զբոսաշրջիկների հոսքը վերականգնվում է. Վահան Քերոբյան

Զբոսաշրջիկներ
Նախորդ ամսվա ընթացքում Հայաստան է այցելել 116 հազար զբոսաշրջիկ։ Նրանցից շատերը ռուսաստանցիներ են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Մայիսի արդյունքներով կարելի է նշել, որ զբոսաշրջիկների հոսքը վերականգնվում է։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Նախորդ ամսվա ընթացքում Հայաստան է այցելել 116 հազար զբոսաշրջիկ, ինչն առայժմ քիչ է նախաճգնաժամային 2019-ի ցուցանիշից, բայց, բնականաբար, ավելի շատ է, քան 2020-21 թվականներին»,- նշեց նա։

Զբոսաշրջիկների մի մասը ռուսաստանցիներն են, որոնցից շատերն այստեղ են հիմնավորվում միջին և երկար ժամանակով, բայց անհնար է որոշել` երկար կմնան, թե ոչ. նրանցից շատերն իրենք էլ դեռ չգիտեն, և հետո Ռուսաստանի և Հայաստանի միջև չկա վիզային ռեժիմ (ՌԴ քաղաքացիները կարող են ՀՀ գալ նույնիսկ ներքին անձնագրով), և եկողներին չի կարելի դասակարգել ըստ վիզայի տեսակի (տուրիստական, աշխատանքային կամ որևէ այլ):
Նախարարը հավելեց, որ էկոնոմիկայի նախարարությանը կից գործող զբոսաշրջության պետական կոմիտեն կփորձի բոլոր հնարավոր միջոցներով աջակցել զբոսաշրջային հոսքերի ակտիվությանը:
Զբոսաշրջիկների ներհոսք կլինի, բայց... Հայաստանն ու Վրաստանը նույն խնդիրներին են բախվել