Իտալիան չի դիտարկում Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունն ընդլայնելու հարցը

Փոխնախարարի խոսքով` չորրորդ փաթեթ չի քննարկվում, երեք հրամանագիր է եղել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Իտալիան չի դիտարկում Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունն ընդլայնելու հարցը։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել Իտալիայի պաշտպանության փոխնախարար Ջորջիո Մյուլեն։
«Չորրորդ փաթեթ չի քննարկվում, երեք հրամանագիր է եղել, հաջորդի ընդունումը կախված է ՆԱՏՕ-ի շրջանակում կայացվող որոշումներից: Առայժմ նման ծրագրեր չկան»,- ասաց նա։
Մարտ ամսին Իտալիայի խորհրդարանը հավանություն է տվել կառավարության օրինագծին, որով նախատեսվում է օգնություն տրամադրել Ուկրաինային և զենք մատակարարել։ Այդ փաթեթների բովանդակությունը գաղտնի է, բայց որոշ լրատվամիջոցներ հայտնում են, որ հրետանային համակարգերի մատակարարումները, որպես վերջին փաթեթի մաս, արդեն սկսվել են։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 112-րդ օրը։
Ռուսական ավիացիան 4 հատ ամերիկյան հաուբից է ոչնչացրել Ուկրաինայում. ՌԴ ՊՆ