«Ինտերը» հաջորդ շաբաթ պայմանագիր կկնքի Հենրիխ Մխիթարյանի հետ. ԶԼՄ

Հենրիխ Մխիթարյան
Տեղեկություններ կան, որ «Ինտերը» երկու տարվա պայմանագիր է առաջարկում հայ ֆուտբոլիստին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» հաջորդ շաբաթ պայմանագիր կկնքի Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ։ Տեղեկությունը հայտնում է Tuttosport-ը։
Ավելի վաղ լուր էր տարածվել, որ «Ինտերը» պատրաստ է Մխիթարյանի հետ տարեկան 4,5 միլիոն եվրո աշխատավարձով երկու տարվա պայմանագիր կնքել։
Հայ ֆուտբոլիստի և «Ռոմայի» միջև կնքված պայմանագրի ժամկետն ավարտվում է այս տարվա հունիսի 30-ին։
Հենրիխ Մխիթարյանը երեք մրցաշրջան է անցկացրել «Ռոմայում», իսկ մայիսի 25-ին թիմի հետ հաղթել է նոր եվրագավաթի՝ Կոնֆերենցիաների լիգայի առաջին խաղարկությունում։
Զիդանը կգլխավորի ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենը». ԶԼՄ