ՀՀ նախագահը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

Սանկտ Պետերբուրգի XXV միջազգային տնտեսական համաժողովը կանցկացվի հունիսի 15-18-ը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի ու Ղազախստանի նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի ու Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության ներկայացուցիչ Միլորադ Դոդիկի հետ: Տեղեկությունը լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի միջազգային գործերով օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Համաժողովի ընթացքում արդեն այս լիագումար նիստից հետո նախագահը երկկողմ շփումներ կունենա։ Բանակցություններ կանցկացվեն Տոկաևի հետ։ Ինչպես արդեն ասացի, առաջին հանդիպումը կլինի ՀՀ նախագահ Խաչատուրյանի հետ, ու նաև նախագահը կընդունի սերբ ժողովրդի կողմից Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության անդամ Միլորադ Դոդիկին», - ասել է Ուշակովը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը կմասնակցի Պետերբուրգի տնտեսական համաժողովի աշխատանքներին։
Սանկտ Պետերբուրգի XXV միջազգային տնտեսական համաժողովը կանցկացվի հունիսի 15-18-ը: