ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. 2022-ի ամենաշատ հասույթ ստացած ֆիլմը Ջոզեֆ Կոսինսկու նկարահանած «Թոփ Գան. Մավերիք» բլոկբաստերն է, հայտնում է Collider-ը։
Ֆիլմը միայն ԱՄՆ-ում հավաքել է ավելի քան 400 միլիոն դոլար։
Համաշխարհային կինովարձույթում կինոնկարը վաստակել է 362 միլիոն դոլար, և ընդհանուր հասույթը կազմել է 783,8 միլիոն դոլար։
ԱՄՆ-ում «Թոփ Գան. Մավերիքն» արդեն ճանաչվել է 2022 թվականի ամենաշատ եկամուտ ստացած ֆիլմը։ Մարտաֆիլմը կորոնավիրուսի օրերից ի վեր դարձել է երկրորդ ֆիլմը, որը հատել է 400 միլիոն դոլար հասույթի շեմը։ Դրանից առաջ նման գումարներ էր վաստակել «Սարդ-մարդը. տուն չկա» ֆիլմը։