Ղրիմը և Կուբանը կգործարկեն «Մետաքսի մեծ ճանապարհ» ուղին. այն կներառի Հայաստանի քաղաքները

Ղրիմի ֆինանսների նախարար Իրինա Կիվիկոն Երևանում Մոսկվայի տանը . Արխիվային լուսանկար
Նախագիծը Պետերբուրգի Միջազգային տնտեսական համաժողովում քննարկել են Ղրիմի Հանրապետության և Կրասնոդարի երկրամասի պատվիրակության ներկայացուցիչները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Ղրիմն ու Կուբանը մտադիր են գործարկել «Մետաքսի մեծ ճանապարհ» նոր զբոսաշրջային ուղղությունը, որում ներառված կլինեն նաև Հայաստանի քաղաքները։ Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է Ղրիմի կառավարության փոխվարչապետ, հանրապետության ֆինանսների նախարար Իրինա Կիվիկոն։
Նրա խոսքով՝ նախագիծը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում քննարկել են Ղրիմի Հանրապետության և Կրասնոդարի երկրամասի պատվիրակության ներկայացուցիչները:
«Մետաքսի մեծ ճանապարհ» զբոսաշրջային երթուղին կարող է միավորել Հայաստանի, Կրասնոդարի երկրամասի և Ղրիմի թերակղզու քաղաքները»,-պարզաբանել է Կիվիկոն:
Նա հավելել է, որ «Մետաքսի մեծ ճանապարհ» պատմական զբոսաշրջային երթուղին կօգնի միավորել այն զբոսաշրջիկներին, որոնք հետաքրքրվում են պատմությամբ, կրոնով: Կիվիկոն ընդգծել է, որ Հայաստանի, Կրասնոդարի երկրամասի և Ղրիմի տարածքով անցնող երթուղին կնպաստի ինչպես ներդրումների ներհոսքին, այնպես էլ զբոսաշրջիկների հոսքին:
Ղրիմից արտահանման մեջ Հայաստանը հինգերորդ տեղն է զբաղեցնում