ԵՄ-ն նախատեսում է Եգիպտոսի միջոցով գազ գնել Իսրայելից և տարածաշրջանի այլ երկրներից. ԵՀ

Եվրահանձնաժողովի ղեկավարի խոսքով` այն փաստը, որ Միջերկրածովյան տարածաշրջանի վառելիքը կվերամշակվի եգիպտական ձեռնարկություններում Եգիպտոսը կդարձնի տարածաշրջանային էներգետիկ կենտրոն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. ԵՄ-ն մտադիր է եգիպտական ենթակառուցվածքը օգտագործել իսրայելական և եգիպտական գազի, ինչպես նաև Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանի այլ աղբյուրներից վառելիքի ձեռքբերման համար։ Այս մասին ասվում է ԵՀ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի Եգիպտոսի այցն ամփոփող հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ԵՄ–ն, Եգիպտոսն ու Իսրայելը հուշագիր էին ստորագրել Միջերկրական ծովում եգիպտական տերմինալների միջոցով գազ մատակարարելու վերաբերյալ։
«Կողմերը մտադիր են համագործակցել գազի կայուն մատակարարումներ ապահովելու համար։ Գազը ստացվելու է Իսրայելից, Եգիպտոսից և Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանի այլ աղբյուրներից։ Այն Եվրոպա կմատակարարվի հեղուկ գազի արտահանման եգիպտական ենթակառուցվածքների միջոցով», – ասվում է հաղորդագրության մեջ։
ԵՄ-ում ընդգծել են, որ էներգետիկ ոլորտում կակտիվացնեն Եգիպտոսի հետ համագործակցությունը` հաշվի առնելով Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողությունների մեկնարկից ի վեր առաջացած «աշխարհաքաղաքական նոր իրողությունները» և «էներգետիկ շուկայում առկա իրավիճակը»։
«Սա կարևոր քայլ է Եվրոպային էներգառեսուրսներով ապահովելու ճանապարհին, որը Եգիպտոսը ևս տարածաշրջանային էներգետիկ կենտրոն է դարձնում», – ասել է ֆոն դեր Լյայենը։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովը ԵՄ–ի համար հատուկ ծրագիր էր առաջարկել, որն ուղղված է աստիճանաբար նվազեցնել կախվածությունը ռուսական էներգակիրներից։ Ծրագիրն այլընտրանքային մատակարարների վերակողմնորաշում, վերականգնվող էներգիայի մասնաբաժնի ավելացում և խնայողության ռեժիմ է նախատեսում։
Եվրամիությունը Մոլդովային 40 մլն եվրո կհատկացնի ռազմական բյուջեի համար. Մակրոն