Արթուր Դավթյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն

Համաժողովի շրջանակում նախատեսված է նաև երկկողմ հանդիպում ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: ՀՀ գլխավոր դատախազը կմասնակցի հունիսի 15-18-ին Սանկտ Պետերբուրգում անցկացվող 25-րդ հոբելյանական միջազգային տնտեսական համաժողովին, տեղեկացնում են դատախազության լրատվական ծառայությունից։
Այցը տեղի է ունենում համաժողովի կազմկոմիտեի փոխնախագահ, պատասխանատու քարտուղար, ՌԴ նախագահի խորհրդական Անտոն Կոբյակովի, ինչպես նաև ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հրավերով:
«Արթուր Դավթյանը մասնակցություն կունենա համաժողովի շրջանակում կայանալիք «Պաշտպանվելու իրավունք. գործարարությունը Ռուսաստանում և արտերկրում» թեմայով պանելային քննարկմանը, որի ընթացքում կքննարկվեն տարբեր երկրներում ազատ գործարար հարաբերությունների և արտաքին ներդրումների իրավական պաշտպանության կառուցակարգերի, դրանց արդյունավետության ապահովման միջազգային փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր»,-նշված է հաղորդագրության մեջ:
Համաժողովի շրջանակում նախատեսված է նաև երկկողմ հանդիպում ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ: