ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել 3 ֆիզիկական անձանց դեմ Ռուսաստանից, Ուկրաինայից և Շվեդիայից

ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը պնդում է, որ պատժամիջոցների ցուցակում հայտնված քաղաքացիներից երկուսը կապված են «Ռուսական կայսերական շարժում» ազգայնական կազմակերպության հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. ԱՄՆ-ն այսօր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանից, Ուկրաինայից և Շվեդիայից երեք ֆիզիկական անձանց դեմ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքին։
Գերատեսչության տեղեկատվության համաձայն՝ պատժամիջոցների ցուցակում են հայտնվել Շվեդիայի քաղաքացի Անտոն Տուլինը, ռուսաստանցի Ալեքսանդր Ժուկովսկին և ուկրաինացի Ստանիսլավ Շրչուկը:
Իրավիճակը տհաճ է հայկական տնտեսության համար. Փաշինյանը՝ ՌԴ–ի դեմ պատժամիջոցների մասին
ԱՄՆ Ֆինանսների նախարարությունում պնդում են, որ վերջին երկու անձինք կապ ունեն «Ռուսական կայսերական շարժում» ազգայնական կազմակերպության հետ։