ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի զենք կգնի

Օգնության նոր փաթեթի մասին կհայտարարվի այսօր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. ԱՄՆ իշխանությունները այսօր կհայտարարեն Ուկրաինային մոտ մեկ միլիարդ դոլարի զենքի գնման մասին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը հղում անելով իր աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ Վաշինգտոնը ծրագրում է Կիևի համար գնել «Հարփուն» հրթիռների երկու արձակման կայան, մոտ 36 հազար հրետանային արկ, HIMARS բազմակի հրթիռային համակարգերի զինամթերք, օպտիկական սարքավորումներ և պահեստամասեր։
Bloomberg-ն ավելի վաղ հայտարարել էր, որ Կիևին ռազմական օգնության նոր փաթեթը գնահատվում է մոտ 650 միլիոն դոլար, իր հերթին Politico-ն նշում է, որ ընդհանուր գումարը կկազմի մոտ 1 միլիարդ դոլար, որը ներառում է 650 միլիոն դոլար Կոնգրեսից և 350 միլիոն դոլար Պենտագոնի կողմից հաստատված գումարներ։